Վրաստանի ՆԳ նախարարի թանկարժեք նվերները՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը հունիսի 30-ին ընդունել էր Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին։

Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել Վրաստանի ՆԳ նախարարից ստացած նվերները։

Վրացի պաշտոնյան Փաշինյանին նվիրել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ Գրքի կազմը պատրաստված է պղնձից, որը պատված է 998 հագի արծաթով՝ 0,03 մմ հաստությամբ և 999,9 հարգի ոսկոսվ՝ 0,03 մմ հաստությամբ։ Նվերը գնահատվել է 113․100 դրամ։ Բացի այդ՝ Սուլխան Թամազաշվիլին Նիկոլ Փաշինյանին նվիրել է Ցիալա Ցալկալամանիձեի կլուազոնե տեխնիկայով էմալապատ նկար։ Նվերը գնահատվել է 350․959 դրամ։

Այս թեմայով
am