Ծառուկյանի տնից Կենդանաբանական այգի տեղափոխված վագրերն ու առյուծները կարանտինային տարածքում են (վիդեո)

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնից Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։

«Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ»,- այս մասին հայտնում են քաղաքապետարանից։  

«Տեղափոխվել է երեք առյուծ, 2-ը՝ արու, 1-ը՝ էգ, 4 սպիտակ վագր։ Տեղափոխման ժամանակ  տարիքի և ուղեկցող հիվանդնությունների հետևանքվ անկել է էգ առյուծը, մյուս բոլոր կենդանիները նորմալ տարել են նարկոզը, տեղափոխությունը, հետնարկոզային վիճակը։ Ներկայումս գտնվում են այգու կարանտինային տարածքում»,- ասում է Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։ 

Այս թեմայով
am