Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զբոսնել են Երևանի կենտրոնում:
Ֆրանսիայի նախագահը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Շատ ուրախ եմ կրկին Հայաստանում գտնվելու համար։ Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար։
Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում, մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև»։