Փարիզում տեղի է ունեցել Եվրոպական տարածաշրջանի ՀՀ դեսպանների հավաքը
նորաբաց դեսպանատանը տեղի է ունեցել Եվրոպական տարածաշրջանի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:
«Ուրախ էինք Փարիզում ՀՀ նոր դեսպանատանը հյուրընկալել Եվրոպական տարածաշրջանի դեսպանների հավաքը»,- նշել է դեսպանը:
Հանդիպման շրջանակներում դիվանագետները քննարկել են տարածաշրջանային օրակարգին և երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սա առաջին նմանատիպ խոշոր միջոցառումներից է, որն անցկացվում է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքում:
MegaNews