«Իմ արժանապատվությունը ոտնահարված է». Աննա Հակոբյանը՝ «մերօրյա Սաշիկ» կնքվելու մասին
«Նախկինում Սաշիկին էին մուծվում, հիմա՝ Աննային». այս ձևակերպմամբ այսօր լրագրողը դիմեց վարչապետի տիկնոջը՝ բարձրաձայնելով գործարարների շրջանում շրջանառվող թեզերը։ Աննա Հակոբյանի համար հարցադրումն անսպասելի էր և, իր իսկ խոսքով, խորապես վիրավորական։
Փաշինյանի կինը չթաքցրեց իր վրդովմունքը՝ նշելով, որ նմանատիպ զուգահեռներն ուղղակի հարված են իր պատվին.
«Իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելն ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը, ես ինձ նվաստացած եմ զգում»,- հայտարարեց նա։
Հակոբյանի խոսքով՝ իրեն «Նոր Հայաստանի Սաշիկ» անվանելն անթույլատրելի է և նվաստացնող։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է գործարար դաշտում առկա այն խոսակցություններին, թե նախկինում գործող «փայատիրական» համակարգը պարզապես փոխել է իր հասցեատիրոջը։