Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել։
Ֆրանսիայի դեսպանն X-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է․
«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 111 տարի առաջ»։
Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ հիշատակում են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում։