Այցելել եմ Մարիամ Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն, շրջել եմ կենտրոնի տարածքում. Պապիկյան
Վրաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել.
«Այցելել եմ Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն։
Շրջել եմ կենտրոնի տարածքում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործող վերականգնողական մասնագիտական ծառայության պայմաններին և գործունեությանը»։
