Եռուն փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները. ՆԳ նախարար

Եռուն փուլում են գտնվում նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները: Մենք այստեղ թռիչքաձև զարգացման լուծումներ ենք նախատեսում: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ վաղուց ի վեր անձնագրային ողջ համակարգը բավական հնամաշ է, անձնական տվյալների պաշտպանության մակարդակը ևս բավական ցածր կտրվածքով է գտնվում, և այս լուծումները պիտի թույլ տան 2026 թվականի աշնանը երաշխավորել լիովին նոր կենսաչափական համակարգ Հայաստանի համար:

Սարգսյանը տեղեկացրեց նաև՝ այս պահին ավարտական փուլում են գտնվում անձնագրի ընդհանուր դիզայնի և անվտանգային բաղադրիչներին վերաբերող աշխատանքները:

«Հուսով եմ՝ առաջիկա օրերին հնարավորություն կունենանք մեր հանրությանը ներկայացնել նաև անձնագրի նկարագիրը, իսկ կենսաչափական նույնականացման քարտերը արդեն մեծաքանակ տպագրության փուլում են»,- տեղեկացրեց նախարարը:

Այս թեմայով
am