Հրատապ. Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել. ոստիկանությունը հաստատել է դեպքը
Մեգանյուզի բացառիկ տեղեկություններով, այսօր ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, շտապօգնությունից ահազանգ է ստացվել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարության դեպք է տեղի ունեցել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Կատարված նախնական ուսումնասիրությամբ պարզվել է, որ ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է։
ՆԳՆ ոստիկանությունից հաստատել են դեպքի վերաբերյալ ստացված տեղեկությունը՝ նշելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հնարավոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հետաքննությունը շարունակվում է։ Դեպքի հանգամանքները, ինչպես նաև շարժառիթները, այս պահին պարզվում են իրավապահ մարմինների կողմից։
meganews.am