Հայաստանի անվտանգությունն ու շահերը առաջնային են․ Անդրանիկ Քոչարյան-ը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն-ից հնարավոր դուրս գալու մասին

ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները շարունակում են մնալ սառեցված։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ապագայում որոշում կայացվի դուրս գալ ՀԱՊԿ-ից, նա նշել է, որ նման տարբերակը բացառել չի կարելի։ «Մի՛ ասա՝ երբե՛ք։ Աշխարհը շատ անհանգիստ է։ Մեր երկրի անվտանգությունն ու շահերը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը»,- ասել է նա։

Քոչարյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը չի արձագանքել այն իրավիճակներում, երբ դա անհրաժեշտ էր Հայաստանի համար։ Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է հատկապես Հայաստանի սահմաններին առնչվող խնդիրներին։

Նրա խոսքով՝ Մոսկվայում տեղի ունեցած քննարկումների ընթացքում փորձ է արվել ՀԱՊԿ-ի գործողությունները կապել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ, մինչդեռ հայկական կողմի բարձրացրած հարցերը վերաբերում էին Հայաստանի ինքնիշխան տարածքին։

Պաշտոնյայի տվյալներով՝ Հայաստանը մի քանի անգամ դիմել է ՀԱՊԿ-ին աջակցություն ստանալու համար, սակայն այդ դիմումները, ըստ նրա, գործնական արդյունք չեն տվել՝ սահմանափակվելով միայն հայտարարություններով։

 

Այս թեմայով
am