Իրանը հարված է հասցրել

Իրանական  կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը, հաղորդում է Pars Today-ը։

«Կամիկաձե անօդաչու թռչող սարքը հաջողությամբ հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը՝ ի հեճուկս C-RAM հակաօդային պաշտպանության համակարգին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այս թեմայով
am