Իրանը շարունակում է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ
Իրանը շարունակում է հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, իսրայելական բանակը գործողություններ է ձեռնարկում իրանական հրթիռների նոր ալիքը կասեցնելու համար, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը։
«Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում օդային տագնապի ազդանշաններ միացան՝ Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների հայտնաբերումից հետո։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գործողություններ են ձեռնարկում՝ սպառնալիքը կանխելու և պատասխան հարվածներ հասցնելու համար»,- նշված է իսրայելական բանակի հայտարարությունում։