Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով ժամանեց Երևան
Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը։
ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի հետ։
Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։
Մանրամասները՝այստեղ