Հայաստանի Զինված ուժերը նշում են կազմավորման 34-ամյակը

Այսօր Հայաստանը նշում է իր Զինված ուժերի կազմավորման 34-ամյակը՝ օր, որը միավորում է թե՛ տոնական հպարտությունը, թե՛ խոնարհումը։ Տոնական հպարտություն այն բոլոր զինծառայողների համար, ովքեր այսօր կրում են զինվորական համազգեստը և պաշտպանում հայրենիքի սահմանները, և խոնարհում՝ նրանց, ովքեր կյանքն են զոհաբերել հայրենիքի պաշտպանության համար։ Այս անմահ հերոսների սխրանքով է կերտվել անկախ Հայաստանի բանակը, և նրանց հիշատակով է շարունակվում ծառայությունը ու ամրապնդվում պետությունը։

 

Այս խորհրդանշական օրը կարևոր է հիշել նաև այն մարդկանց մասին, ովքեր կրում են բանակի կառավարման ծանր ու պատասխանատու բեռը։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան դրույթների վրա, Գևորգ Մխեյանը նշանակվեց Հանրապետության զինվորական կոմիսար։

 

Գևորգ Մխեյանը զինված ուժերում ունի ավելի քան 20 տարվա ծառայողական փորձ։ Թեև գլխավոր զինկոմի պաշտոնում նա զբաղեցնում է ընդամենը մի քանի ամիս, այդ ընթացքում հասցրել է ցուցաբերել իր պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական ունակությունները և բարձր պատասխանատվության զգացումը։

 

Հանրապետության զինվորական կոմիսարի պաշտոնը կենսական նշանակություն ունի պետության պաշտպանական համակարգում՝ ներառելով զորահավաքային գործընթացների կազմակերպումը, զինծառայողների հաշվառումը և բազմաթիվ համակարգային հարցերի արդյունավետ կառավարումը։ Այս համատեքստում Գևորգ Մխեյանի նշանակումը գնահատվում է որպես կարևոր քայլ՝ զինված ուժերում ժամանակակից, պատասխանատու և արդյունավետ կառավարման շարունակականության ուղղությամբ։

 

ՀՀ Զինված ուժերի 34-ամյակի առթիվ նրա գործունեությունն ունի նաև խորհրդանշական իմաստ. այն վկայում է, որ նույնիսկ կարճ ժամանակում հնարավոր է տեսանելի արդյունքների հասնել, երբ ղեկավարումը հիմնված է պրոֆեսիոնալիզմի, մարդկային վերաբերմունքի և ծառայության հանդեպ խորապես գիտակցված պատասխանատվության վրա։

 

Այսօր, շնորհավորելով Հայաստանի բանակի տարեդարձը, մենք նաև գնահատում և շնորհավորում ենք այն ղեկավարներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքի միջոցով ամրապնդում են բանակն ու ապահովում երկրի անվտանգությունը։

 

MegaNews-ը շնորհավորում է Հանրապետության զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանին և ողջ անձնակազմին՝ ՀՀ Զինված ուժերի 34-ամյակի առթիվ, մաղթելով խաղաղ երկինք, ամուր սահմաններ և շարունակական բարեփոխումներ՝ ի նպաստ բանակի, զինվորի և Հայաստանի Հանրապետության անվտանգության։

Մ.Դավթյան 

Meganews.am

Այս թեմայով
am