Բանակի վստահելի երաշխիքը՝ կոչում, որ ապրում է նվիրվածությամբ
Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը։ Այդ օրը մենք ևս մեկ անգամ կարևորում ենք այն սպաների ծառայությունը, որոնց նվիրվածությունն ու պատասխանատվությունը տարիների ընթացքում դարձել են բանակի կայունության ու վստահության հիմք։ Նրանց թվում է Հրազդանի տարածքային զինվորական զինկոմիսարի տեղակալ, մայոր Էմին Վարդանյանը, ով առաջիկա ամիսներին կլրացնի Հայաստանի զինված ուժերում իր ծառայության 20 տարին։
Ավելի քան երկու տասնամյակ մայոր Էմին Վարդանյանը իր կյանքի ամեն օրը նվիրել է Հայոց բանակին։ Նրա համար զինվորական ծառայությունը պարզապես մասնագիտություն չէ, այլ կոչում, որը պարտավորեցնում է ծառայել պատվով, նվիրվածությամբ և ազնվությամբ։
Մայոր Վարդանյանը այն սպաներից է, ում գործունեության առանցքում մշտապես եղել է պատասխանատվությունը՝ պետության, բանակի և զինվորականի առաքելության հանդեպ։ Նրա ծառայությունը երբեք ձևական չի եղել․ այն հիմնված է գաղափարի, հավատարմության և ներքին կարգապահության վրա։ Խստապահանջ, բայց արդար, պրոֆեսիոնալ, բայց մարդկային՝ նա իր աշխատանքով նպաստում է բանակի հիմնական առաքելության իրականացմանը։
Այսօր Հայաստանի զինված ուժերում ծառայում են պատրաստված, փորձառու և բարձր գիտակցությամբ սպաներ, ովքեր ոչ միայն գիտեն իրենց գործը, այլև լիովին գիտակցում են իրենց ուսերին դրված պատասխանատվությունը։
Մայոր Էմին Վարդանյանի անցած ծառայողական ուղին զինվորականի ազնիվ և պատասխանատու կերպարի վառ օրինակ է։ Նրա փորձը, սթափ դատողությունը, երևույթները վերլուծելու և իրատեսորեն գնահատելու ունակությունը զուգորդվում են բարձր մարդկային որակների հետ։ Նա վստահելի, սկզբունքային և բարեխիղճ սպա է, ով արժանացել է ծառայակիցների ու հասարակության հարգանքին։
Հայոց բանակի օրվա առթիվ Meganews.am-ը շնորհավորում է մայոր Էմին ՎարդանյանինՀայաստանի Հանրապետության բանակի 34- րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, շարունակական ծառայություն և նոր ձեռքբերումներ հանուն հայրենիքի։
Մ.Դավթյան
Meganews.am