Փաշինյանի քաղաքական շրջադարձը․ «Սերժի համար կարած» Սահմանադրությունը հիմա ներկայացվում է որպես ժողովրդավարություն

Պատասխանելով այսօր կառավարությունում Մեգանյուզի լրագրողի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա մեկ անձի իշխանություն, և երկրում գործում է ժողովրդի իշխանությունը։ Այսպես վարչապետը բնորոշեց երկրի քաղաքական կառուցվածքը՝ արձագանքելով այն խմբերին ու քաղհասարակական շրջանակներին, որոնք հանդես են գալիս «ոչ միանձնյա իշխանությանը» կոչով։

 

Այս գնահատականը հնչում է արդեն յոթ տարի անց այն շրջանից, երբ Փաշինյանը՝ դեռևս իշխանության չեկած, պնդում էր, որ Սերժ Սարգսյանը «իր համար է կարել» Սահմանադրությունն ու կառավարման մոդելը՝ երկարաժամկետ իշխանությունն ապահովելու նպատակով։ Սակայն այժմ, ութ տարի անց, նրա վերաբերմունքը նույն այդ Սահմանադրության և կառավարման համակարգի հանդեպ ակնհայտորեն փոխվել է, և վարչապետը ներկայացնում է այն որպես ժողովրդավարական իշխանության արտահայտություն։

Մանրամասները՝տեսանյութում 

Meganews.am

Այս թեմայով
am