Փաշինյան․ «Կհրապարակեմ փաթեթը, և կտեսնեք՝ ինչպես է Սերժ Սարգսյանը ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է արցախյան բանակցային գործընթացին վերաբերող քննադատություններին՝ հայտնելով, որ շուտով կհրապարակվի այն փաթեթը, որը կպարզաբանի մի շարք կարևոր փաստեր։
«Հիմա, երբ այդ փաթեթը հրապարակվի, դուք կտեսնեք, թե ինչպես է Սերժ Սարգսյանը սեփական ձեռքով գրել և ստորագրել, որ ռազմական բալանսը խախտված է», – ասաց վարչապետը։
Փաշինյանը մեկնաբանեց նաև այն պնդումները, թե արցախյան հարցով բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել իր մեղքով․
«Էսա որ բանակցային փաթեթը հրապարակեմ, կկարդաք այն, ինչին ես հղում եմ արել․ 2016-ի ապրիլյան, հուլիսյան կամ օգոստոսյան առաջարկությունները», – նշեց նա։
Մարգարիտա Դավթյան