«Ասել եմ՝ ինձ համար դա ընդունելի չէ». Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց Կարեն Կարապետյանի հետ բանտում հանդիպումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մանրամասներ պատմեց հեղափոխության օրերին Կարեն Կարապետյանի հետ բանտում տեղի ունեցած հանդիպումից։

«Կարեն Կարապետյանը եկել ու խոսել է Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ փորձ է արել այնպես անել, որ իրենք ինձ ազատում են ու հեղափոխական պրոցեսը չի շարունակվում, ասել եմ՝ ոչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ, որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը։

«Ասել եմ՝ ինձ համար դա ընդունելի չէ, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է, հետո վերադարձել ու ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, սակայն առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո, ես ասել եմ՝ չեմ ընդունի այդ տարբերակը, որից հետո գնացել է ու, ենթադրում եմ, գնում էր ու խոսում ինչ-որ մեկի հետ, հետո վերադարձել ու ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին, ես ասել եմ՝  դա ընդունելի տարբերակ չէ, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ՝ մյուս օրը, որից հետո գնացել է, հետո եկել ու ասել է՝ պայմանն ընդունելի է», - մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

 

Այս թեմայով
am