Խստություն՝ առանց անտարբերության․նոր մշակույթ զինվորական համակարգում
Գևորգ Մխեյանի մոտեցումը համահունչ է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեսլականին՝ զորակոչն ու զորահավաքը իրականացնել բարձր մակարդակով և ունենալ առողջ, վստահ բանակ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կարևոր ուղղություններից մեկն այն է, որ զորակոչն ու զորահավաքը պետք է անցկացվեն բարձր մակարդակով, իսկ բանակում ծառայեն առողջ և պատրաստ զինվորներ։ Գևորգ Մխեյանի աշխատանքը լիովին համահունչ է այս սկզբունքին։
Գևորգ Մխեյանը կարճ ժամանակում կարողացել է ձևավորել այնպիսի ղեկավարական ոճ, որտեղ խստությունն ու մարդկայնությունը հավասար կշռի վրա են։ Նրա համար ծառայությունը ոչ թե պարզապես պարտականություն է, այլ պատասխանատվություն՝ յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր ծնողի ու յուրաքանչյուր դիմումի դիմաց։ Մխեյանի մոտեցումը ցույց է տալիս՝ իրական առաջնորդը նա է, ով կարողանում է համադրել կարգապահությունը՝ մարդկային շփման ջերմության հետ։
Նորանշանակ պաշտոնում ընդամենը մի քանի ամիս գտնվելով՝ Գևորգ Մխեյանը արդեն հասցրել է առանձնանալ իր ղեկավարական ձեռագրով։ Նրա աշխատանքի առանցքում կարգապահությունն ու պատասխանատվությունն են, բայց ոչ երբեք անտարբերությունը։
Նա անձամբ է հետևում ամառային զորակոչային 25-օրյա զորահավաքին՝ վերահսկելով գործընթացների կազմակերպումը, զրուցելով զինվորների և նրանց ծնողների հետ, լսելով յուրաքանչյուրի հարցն ու մտահոգությունը։ Այս մոտեցումն ամբողջությամբ համահունչ է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն սկզբունքին, որ զորակոչն ու զորահավաքը պետք է իրականացվեն բարձր մակարդակով, իսկ բանակում ծառայեն առողջ և պատրաստ զինվորներ։ Այս մոտեցումն է, որ նրան առանձնացնում է՝ որպես ղեկավար, ով հավասարապես գնահատում է թե՛ ծառայությունը, թե՛ մարդուն։
Գևորգ Մխեյանի ղեկավարության գլխավոր սկզբունքը պարզ է՝ ծառայությունը պետք է լինի կազմակերպված, իսկ մարդը՝ գնահատված։ Նրա ղեկավար ոճի հիմքում երկխոսությունն է, ազնվությունը և փոխվստահությունը։ Ծնողների նամակները, զինվորների դիմումները և անգամ բողոքները երբեք չեն մնում անպատասխան․ յուրաքանչյուր հարց ստանում է հստակ, արագ և հիմնավորված արձագանք։
Այս մոտեցմամբ Մխեյանը ձևավորում է նոր մշակույթ զինվորական կառավարման համակարգում, որտեղ խստությունն ու հոգատարությունը չեն հակադրվում, այլ լրացնում են միմյանց։ Նրա ղեկավարությամբ զինվորականները գիտեն՝ կարգապահությունը պարտադիր է, բայց նաև գիտեն՝ իրենց ձայնը լսվում է։
Մխեյանի ղեկավարությամբ ձևավորվել է այնպիսի աշխատանքային մթնոլորտ, որտեղ զինծառայողը զգում է իր աշխատանքի կարևորությունը, իսկ ծառայությունը դառնում է արժանապատիվ պարտք։ Այս փոփոխությունը նկատելի է թե՛ ներքին համակարգում, թե՛ արտաքին շփումներում՝ ծնողների, զորակոչիկների և գործընկեր կառույցների հետ։
Գևորգ Մխեյանի օրինակն ապացուցում է, որ զինվորական կառավարման արդյունավետությունը հնարավոր է, երբ խստությունն ու մարդկայնությունը հավասարապես դրսևորվում են՝ մեկը՝ որպես կարգապահության հիմք, մյուսը՝ որպես վստահության հենասյուն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետի առաջարկությամբ և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան դրույթները, Գևորգ Մխեյյանը նշանակվել է Հանրապետության զինվորական կոմիսար։
Առաջիկայում MegaNews-ը կանցկացնի բացառիկ հարցազրույց Գևորգ Մխեյանի հետ։ Զրուցելու ենք զինվորական համակարգում իրականացվող փոփոխությունների, կառավարման նոր մոտեցումների և ծառայության որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
meganews.am
Մարգարիտա Դավթյան