«Հրազդանը նոր զարկ է ստանում․ Սևակ Միքայելյանը ձեռքը դրել է քաղաքի զարկերակին»

 Քաղաքապետ Սևակ Միքայելյանի նախաձեռնությամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրերը նոր որակ են տալիս Հրազդանի զարգացմանը՝ փոխելով քաղաքի կերպարը և կյանքի որակը։

Վերջին տարիներին Հրազդան քաղաքը վերածվում է զարգացման ու փոփոխությունների տեսանելի օրինակի։ Քաղաքապետ Սևակ Միքայելյանի ղեկավարության ընթացքում ձեռնարկված ծրագրերը նպաստում են ոչ միայն քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը, այլև՝ ենթակառուցվածքային և համայնքային մակարդակով կայուն զարգացմանը։

Այս օրերին Հրազդանում ընթանում են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ․ քաղաքապետարանի նախաձեռնությամբ ազատվում են մայթերն ու հանրային տարածքները՝ տարիներ շարունակ գործող տաղավարներից։ Այս քայլը միտված է քաղաքային միջավայրի գեղեցկացմանը, անցուդարձի հարմարավետությանը և քաղաքային տարածքների նոր մշակույթի ձևավորմանը։

«Մեր նպատակն է Հրազդանը դարձնել ժամանակակից, մաքուր և հարմարավետ քաղաք, որտեղ մարդը կզգա, որ համայնքն իր տունն է», — ընդգծել է քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ խոսելով իրականացվող ծրագրերի մասին։

Քաղաքային բարեկարգման ծրագրի մեկ այլ առանցքային ուղղություն է ասֆալտապատման լայնածավալ գործընթացը։ Տարիներ շարունակ անբարեկարգ և քարքարոտ փողոցները այժմ ստանում են նոր շերտ՝ բարելավելով երթևեկության հարմարավետությունն ու ապահովությունը։ Սա ոչ միայն քաղաքաշինական ծրագիր է, այլև տնտեսական զարգացման խթան․ բարեկարգ ենթակառուցվածքը հնարավորություն է ստեղծում տեղական բիզնեսի աշխուժացման և ներդրումների ներգրավման համար։

Սևակ Միքայելյանի կառավարման մոդելը հիմնված է հետևողական և ռազմավարական մոտեցման վրա։ Նա փորձում է լուծել ոչ միայն ընթացիկ խնդիրները, այլև ձևավորել Հրազդանի զարգացման երկարաժամկետ տեսլականը՝ ընդգրկելով կանաչապատման, լուսավորության, և սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր։

«Հրազդանը պետք է զարգանա ոչ թե մեկ տարվա, այլ տասնամյակների համար։ Մենք ստեղծում ենք հիմքեր, որպեսզի մեր քաղաքը դառնա հարմարավետ և մրցունակ համայնք», — նշել է քաղաքապետը։

Այսօր Հրազդանը աստիճանաբար փոխում է իր դիմագիծը՝ դուրս գալով տարիների անուշադրության փուլից։ Քաղաքը ստանում է նոր շունչ՝ վերածվելով զարգացող և հպարտ համայնքի, որտեղ կատարված աշխատանքները տեսանելի են ամեն քայլափոխի։

 

Մեգանյուզ վերլուծական

Մարգարիտա Դավթյան 

Այս թեմայով
am