Սեպտեմբերի 21. Անկախության ոգու տոն

Այսօր Հայաստանը նշում է անկախության վերականգնման 34-րդ տարեդարձը։

Սեպտեմբերի 21-ը միայն օրացույցի օր չէ։ Դա հիշեցում է, որ ազատությունն ունի գին՝ սերունդների պայքար, վստահություն, միասնականություն։

1991-ի «Այո»-ն դարձավ ոչ միայն քաղաքական որոշում, այլ նոր կյանքի խոստում՝ ապրել սեփական օրենքով, սեփական երկրում։

Անկախությունը շարունակվող պատասխանատվություն է։ Թող խաղաղությունը, միասնությունն ու պետական միտքը ուղեկցեն մեզ այս օրը և միշտ։

Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստան։

Meganews.am

Այս թեմայով
am