Վրաստանի դատախազությունը նախագահին կանչել է հարցաքննության
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել 2024թ. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ենթադրյալ կեղծիքների վերաբերյալ և հոկտեմբերի 31-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել ցուցմունք տալու, հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ներկայացնի ընտրություններում կեղծիքների մասին իր հայտարարությունների վերաբերյալ: