Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանին «Բարեկամության» շքանշանով պարգևատրելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին, երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար, «Բարեկամության» շքանշանով  պարգևատրելու մասին։

Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան էր  նշանակվել  2022 թվականին։

2024 թվականին դեսպան նշանակվեց  ԱԺ ՔՊ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

 

Այս թեմայով
am