«ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը զբաղված է, վաղը եկեք»․ գրասենյակից՝ ակցիայի մասնակիցներին
«Հայկանդուխտ» ավանդական կուսակցության անդամներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին՝ ՄԱԿ-ից պահանջելով Բաքվում պահվող հայ գերիների և անհետ կորածների հարցը քննարկել ընթացող նստաշրջանում, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև ընդունել։ Նրանք նաև հանդիպում էին պահանջում ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն այսօր չկայացավ, հայտնեցին, որ համակարգողը զբաղված է։ Ակցիայի կազմակերպիչները նրա հետ կհանդիպեն վաղը։