Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թե ինչ հարցեր են քննարկել, հայտնի չէ։ Փաշինյանը միայն լուսանկարներ է հրապարակել։
UPD. Էրդողանը Փաշինյանին ընդունել է Նյու Յորքի «Թուրքական տանը», հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Թուրքիայի նախագահը խոսել է պաշտոնական Երևանի հետ հարաբերությունների առաջընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ամուր բարեկամություն» տեսնելու իր ցանկության մասին: