«Այս շարժումը նոր է սկսվում». Բագրատ Սրբազան
|
«Մայիս ամսից անընդհատ լսում ենք, որ շարժումը մարել է, մարում է: Ոմանց մոտ սա ուրախություն է առաջացնում, ոմանց մոտ` տագնապ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել` այս շարժումը նոր է սկսվում: Եվ եթե ոմանց համար սա քաղաքական պայքար է, ինձ համար կյանք է: Նյարդերի այս պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ է ու համբերատար: Ով պատրաստ է զոհաբերության և զրկանքների, որովհետև սա ճշմարտության համար պայքար է, և ոչ ոք ոչինչ չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից: Երանի նրանց, ովքեր քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»,- հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: |