Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն. Զախարովա

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն, և այս տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 8,3 մլրդ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դա հաստատել է նաև ՀՀ վարչապետը,  սեպտեմբերի 18-ին հայտարարելով, որ Հայաստանը չի պլանավորում կրճատել ապրանքաշրջանառության  ծավալները և խզել կապը ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի հետ:

«Համագործակցությունը պարբերաբար  ապահովում է տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշներ։ Ցուցիչը 10,4 տոկոս տնտեսական աճն է»,- նշել է Զախարովան՝ ընդգծելով, որ չնայած ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցների միջև եղած նրբերանգային որոշ տարբերություններին, ընդհանուր առմամբ, երկու կառույցների սաղմնային մասը կազմում են միևնույն երկրները:

Այս թեմայով
am