ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին անցում ապահովել նույն պայմաններով, ինչ Իրանը. Փաշինյան

Մենք այդ հարցով դեռ որոշում չունենք. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին ՀՀ-ի մասնակցությանը։

Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծից՝ Փաշինյանը նշեց, որ դրա իմաստը ՀՀ-ի միջով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու պատրաստակամությունն է։

«Բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները պատրաստ ենք տրամադրել, դրանք  պետք է գործեն  առանց շրջանցելու, վնասելու կամ  ստորադասելու ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ վերջերս տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում Ադրբեջանից որոշակի հայտարարություններ են առաջ բերվել․

«Ադրբեջանի արձագանքն այն է, որ շատ լավ, ՀՀ-ն  չի ուզու, մենք Իրանի տարածքով կիրականացնեք  նախագծերը։ Եւս մեկ անգամ  պաշտոնապես արձանագրում եմ,  որ ՀՀ-ն պատրաստ է և ուզում է նույն  պայմաններով, ինչ Իրանն է անցում տալիս Ադրբեջանին, այդ նույն պայմաններով անցումն ապահովել։ Ավելին՝ չենք բացառում նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ և դա ընկալում ենք երկկողմանիության տրամաբանության մեջ»։

Այս թեմայով
am