Վաղը Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննարկի Էմանուել Մակրոնին իմփիչմենթի ենթարկելու բանաձևը

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 18-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, կքննարկի նախագահ Էմանուել Մակրոնին իմփիչմենթի ենթարկելու բանաձեւը, որն առաջարկել է ձախակողմյան France Defiant կուսակցությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Նախաձեռնությունը ծագել է այն բանից հետո, երբ Մակրոնը ձախերի ներկայացուցիչներին բացառել է նոր կառավարության կազմում լինել՝ չնայած խորհրդարանական ընտրություններում նրանց կոալիցիայի հաջողությանը։

Փաստաթուղթը պատրաստվել է Ֆրանսիայի Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն, որը թույլ է տալիս նախագահին պաշտոնանկ անել, եթե նա խախտի իր պարտականությունները։

Բանաձևին աջակցել են «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի 81 պատգամավոր:

 

Այս թեմայով
am