Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշմամբ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով։
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան։ Հիշեցնենք, որ երեք հանցագործությունների համար դատապարտված Առուշանյանի պատիժներից մեկն էլ 5 տարով համայնքային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումն է։
Գորիսի ավագանին մերժել էր պրոբացիայի դիմումը՝ անվստահություն չհայտնելով համայնքապետին։