«Անկախացումից հետո 27 հազար գույք մասնավորեցվել է». Սիսակ Գաբրիելյան
|
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գրառումը. «Անցած 30 տարիների ընթացքում պետության սեփականություն հանդիսացող ավելի քան 20 հազար անվանում գույք, այդ թվում՝ մարզադպրոցներ, մարզադաշտեր, մշակութային հաստատություններ, ԴՕՍԱՖ-ներ, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, արտադրական տարածքներ և այլն, մասնավորեցվել, նվիրաբերվել կամ առերևույթ կոռուպցիոն սխեմաներով փոխանցվել են տարբեր հասարակական կազմակերպություններին, որոշ դեպքերում՝ նրանց իրական շահառու հանդիսացող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներին: Հանրության բարեկեցության համար կարևոր այս գույքերի մեծ մասն այսօր գոյություն չունի, եղածների մի մասն էլ, ցավոք, երբեմն մամուլից տեղեկանում ենք, որ գտնվում են իրացման փուլում կամ արդեն վաճառվել է: |
