Լեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան անօգուտ են, Արցախն «Ադրբեջան» հռչակելով՝ ՀՀ գործող իշխանությունն իր դիրքորոշումն ու կամքն արդեն արտահայտել է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է՝ Արցախն «Ադրբեջան» հռչակելով՝ գործող իշխանությունն ակնհայտորեն արտահայտեց իր դիրքորոշումը, և այժմ Արցախի կորստյան մեղքն այլոց վրա բարդելուն ուղղված մանիպուլյացիաները պարզապես անօգուտ են։

«Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա էլ:

Իշխանությունն, Արցախն Ադրբեջան հռչակելով և ադրբեջանական ագրեսիան` իր բոլոր դրսևորումներով, լուռ կամ բարձրաձայն խրախուսելով, իր դիրքորոշումն ու կամքն արդեն արտահայտել է:

Լեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել. փաստերն իրականում խոսուն են և քննարկման տեղիք չեն տալիս»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգայն ժողովում հայտարարել էր. «Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է՝ իրենց պաշտոնյաների որոշմամբ»,- այսպիսով, իշխանական քարոզչամեքենայով տարածվող թեզի համաձայն, մեղավոր հռչակելով Արցախի իշխանություններին։

Այս թեմայով
am