Երբ կանցկացվի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը․ մանրամասներ

ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի նախօրեին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին, թե Մոսկվան ում կհրավիրի շքերթին, Պեսկովն ընդգծել է, որ Հաղթանակի օրվան ընդառաջ սպասվում է ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպում, ինչպես նաև երկկողմ այլ շփումներ: Ընդ որում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ոչ բարեկամական երկրների առաջնորդներին չեն պատրաստվում հրավիրել Հաղթանակի շքերթին։ 
 

Այս թեմայով
am