Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ

Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների

 

Պատգամավորի խոսքով` նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:

 

Նա տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամների եւ թե Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ՝ ստանալով վերջիններիս հավանությունը: Քոչարյանի խոսքով՝ այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:

 

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձեւավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաեւ աղջիկներ:

Այս թեմայով
am