Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Երևանում հայտնի «Մոնումենտցի Վարդգեսիկը»

Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է Bild  պարբերականը՝ վկայակոչելով  ԳԴՀ դաշնային գլխավոր դատախազությանը։

 

Մայնի Ֆրանկֆուրտում այսօր երեք տղամարդ է բերման ենթարկվել։ Ուկրաինայի քաղաքացու անունն է՝ Ռոբերտ Ա., ՌԴ քաղաքացունը` Արման Ս., իսկ հայինը` Վարդգես Ի.: Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում: Մասնավորապես, կասկածյալները հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել նրանց թիրախ դարձած Ուկրաինայի քաղաքացին։ Երեքն կալանավորվածներն ուղարկվել են քննչական մեկուսարան։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ձերբակալված հայը Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկն է։

 

Այս թեմայով
am