«Ձորագետ-Ալավերդի հատվածում ժամանակավոր ուղի են կառուցում»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Լոռվա ջրհեղեղի յոթերորդ օրը գնացել ենք աղետից տուժած Ձորագետ, զրուցել բնակիչների հետ։ Մ-6 միջպետական ճանապարհի Ձորագետ-Ալավերդի հատվածում այս պահին ժամանակավոր ուղի են կառուցում՝ երթևեկությունը հիմնական ճանապարհով վերականգնելու համար։ Հիմա տրանսպորտն անցնում է Ձորագետի նեղլիկ փողոցներով։ Ջուրը բնակիչների նկուղներ ու ավտոտնակ է լցվել, բարեբախտաբար ավելի մեծ վնասներ չեն եղել։ Տուժել է հյուրանոցը, որը քիչ-քիչ վերականգնվում է ու արդեն հյուրերի ընդունում»։

Այս թեմայով
am