Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Նախագահ Մակրոնը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար»:

Այս թեմայով
am