Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Իրանի Իսլամական Հանրապետությանը և Իրանի եղբայրական ժողովրդին՝ ողբերգական աղետի կապակցությամբ։

«Նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի ողբերգական մահը ծանր հարված է եղբայրական երկրի և մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Վշտակցության և մխիթարության ամենաանկեղծ խոսքս եմ հղում զոհերի ընտանիքներին և մտերիմներին։

 

Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին՝ վստահ լինելով, որ այն կկարողանա պետական մեծ փորձառության և դարերի իմաստնության շնորհիվ հաղթահարել իրեն բաժին հասած այս փորձությունը»,-գրել է նա։

Այս թեմայով
am