Ավինյանը աշխատանքային այցով մեկնում է Փարիզ

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր քաղաք Փարիզում: Այդ մասին հայտնում է նրա խոսնակ Հայկ Կոստանյանը։
 

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:
 

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ:

Այս թեմայով
am