«Վրաստանի կառավարության գործողություններն անհամատեղելի են ժողովրդի ցանկության հետ». Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանթ Փաթելը դատապարտել է Վրաստանի իշխող կուսակցության և նրա ղեկավարության ձգտումները՝ ընդունելու «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը սահմանափակում է երկրի քաղաքացիների իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները։

«Այդ գործողություններն անհամատեղելի են վրաց ժողովրդի ինքնաարտահայտման իրավունքի և ցանկությունների հետ։ Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։ Օրենսդրական նման գործունեությունը, որն այս կառավարությունն իրականացնում է, անհամատեղելի է հայտարարված նպատակների հետ»,- ասել է նա։

Այս թեմայով
am