Սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց

 Սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց

Փաստաթղթում խոսվում է միայն վստահության մթնոլորտի ձևավորումից հետո սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտության մասին, այլ ոչ թե ուժային ճնշումների և սպառնալիքների միջոցով։ 

Առաջին հերթին Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է լքի Հայաստանի ինքնիշխան տարածքները, իսկ պաշտոնական Բաքուն դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև վերադարձնի հայ ռազմագերիներին։ 

Նախագծի մեկ այլ կետով էլ սահմանազատման ժամանակ ելակետ պետք է լինեն 2023 թվականի սեպտեմբերին ԱՊՀ-ին անդամակցելու պահին Ադրբեջանի փաստացի սահմանները, այսինքն` շփման գիծը, քանի որ ԱՊՀ-ին անդամակցությունը սահմանազատման և սահմանագծման առաջնային հիմքն է։ 

Meganews.am

Այս թեմայով
am