ՀՀ իշխանությանը ձայնակցող այլազան անհատներ արշավ են ձեռնարկել Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ․ Մայր Աթոռ

 

Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։ Այս մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարությունում:

 

«Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»-նշվում է հայտարարությունում։

 

Այս թեմայով
am