Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել Տավուշի բնակիչների հետ հանդիպումից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել Տավուշի բնակիչների հետ հանդիպումից, ArmeniaSputnik-ին հայտնեց նրա մամուլի քարտուղար Անի Բաբայանը։

«Ի սկզբանե պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել կառավարության շենքում», - ասաց Բաբայանը: Տավուշի մարզի ներկայացուցիչներն իրենք կժամանեն Երևան։

Այս պահին փոխվարչապետի գրասենյակից չեն հստակեցնում հանդիպման ժամը, և թե ով է ներկա գտնվելու հանդիպմանը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Գրիգորյանը հրաժարվել է հանդիպումից։

Այս թեմայով
am