Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Դեմ լինել փոխհամաձայնեցված սահմանազատմանը, նշանակում է դեմ լինել պետական սահման ունենալուն։

Այս մասին «Ֆեյսբուք»-իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է հնարավորություն տալ կասկածի տակ դնել ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Չունենալ սահմանագծված պետական սահման, նշանակում է անընդհատ գտնվել պատերազմի սպառնալիքի տակ։

Հետևաբար նրանք, ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, որպեսզի գոնե այդ գնով հեղաշրջում անեն ու Հայաստանը վերածեն ծայրագավառի»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնապես սկսվում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը:

Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով։

Այս թեմայով
am