«Թող ոչ ոք չխաբվի, որ իշխանությունը չի հասկանում, գիտելիք չունի․․․ ամեն ինչ էլ շատ լավ հասկանում են»․ Արման Աբովյան

Այսօր «Հայկական օրակարգ» այլընտրանքային նախագծերի խումբը կազմակերպել էր «Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկում։ ԱԺ նախկին պատգամավոր, Արման Աբովյանը հայտարարեց՝ մարդիկ շատ լավ հասկանում են, որ իշխանություններն իրենց դնում են հիմարի տեղ։ Աբովյանն այս տպավորությունը ստաել է մարզային հանդիպումների ընթացքում։
«Թող ոչ ոք  չխաբվի, որ իշխանությունը չի հասկանում, գիտելիք չունի և այլն, թե այս խեղճերն ինչ անեն և այլն, ոչ, նրանք ամեն ինչ էլ շատ լավ հասկանում են։ Միտումնավոր դեգրադացիա կա, որը բավականին լայն կիրառվում է մինչ այսօր Աֆրիկյան պետություններում, 70-80-ական թվականներին՝ Լատինական Ամերիկայի պետություններում, նույնը կատարվում է նաև այսօր այստեղ։ Այսինքն՝ պետական և արժանապատվության և առհասարակ անվտանգության հարցերն իջեցվում են շրիշակից ներքև, մարզերում մարդիկ սա հասկանում են»,- նշեց Արման Աբովյանը։
Աբովյանը վստահեցրեց՝ մարդիկ իշխանություններից վիրավորված են։ Նրանց հնարած զարհուրելի ստերից մարդիկ զզվում են։
«Կտրած ինչ-որ փայտը ձեռքին (նկատի ունի փայտե քարտեզը, որը Փաշինյանն իր հետ հանում է հանդիպումների գնալիս ու փեռքը պահած՝ խոսում), երկրի ղեկավարը տարբեր մարզերում փորձում է մեսիջներ փոխանցել։ Սեղանին էլ եռագույնի ներքո ժամացույցներ են դնում․․․Մարդիկ հասկացել են այդ մեխանիզմի կիրառման թե՛ նպատակը, թե՛ մեթոդաբանությունը։ Մարդիկ ասում են՝«Մեզ ուզում են հասկացնել, թե Հայաստանի ժամանակը գնո՞ւմ է»։ Մարդիկ վիրավորվում են դրանից»,- ասաց Արման Աբովյանը։
Ընդ որում, մարդիկ զայրացած են ոչ միայն իշխանության վրա։ Ընդդիմադիրների վրա էլ են զայրացած, քանի որ նրանք որոշ բաներ անելու պարտավորություն էին ստանձնել։

Տեսանյութն՝այստեղ

 

meganews.am

Այս թեմայով
am