«Հայաստանն այնքան է մեկուսացել, որ ում մտքով անցնի, կարող է Հայաստանի դեմ պատերազմ սկսել»
Այսօր «Հայկական օրակարգ» այլընտրանքային նախագծերի խումբը կազմակերպեկ էր «Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկում։
Քննարկման ընթացում վերոնշյալ խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ Տավուշի առջև ծառացած ծանրագույն խնդիրը միայն Տավուշինը չէ, բոլորինս
«Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, որ Ոսկեպարը պիտի դիմադրի։ Ինչի՞ն պիտի դիմադրի, եթե խոսքը Հայաստան պետության մասին է: Եթե այդ շեշտադրումով ենք առաջնորդվում, որ պիտի դիմադրի Ոսկեպարը կամ Տավուշը, մենք կորցնելու ենք․․․․ Այդ խնդիրը լրիվ ուրիշ տեղում է՝ Երևանում, Երևանի կարևորագույն շենքերում և սենյակներում: Արտաքին դիմադրության մասին խոսք լինել չի կարող տավուշյան սցենարով, Տավուշում չի՛ որոշվելու արտաքին դիմադրությունը, բայց Տավուշում տագնապի նշանը կարող է ստիպել ներքին լուրջ դիմադրության շարժում սկսելու»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ մեր երկիրը դեգրադացիոն պրոցեսների մեջ է․ արտաքին ագրեսորը, հարևանը ուլտիմատում է ներկայացնում․․․ Ապրիլի 5-ից առաջ և հետո Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը հայտարարություններ են ընդունել, որով ցույց են տալիս մեր իզոլյացիան, մենք աշխարհագրությամբ և աշխարհաքաղաքականությամբ իզոլացվել ենք։
«Մեր ռեգիոնը մեզ թարս աչքով է նայում»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Քննարկմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը։ Ըստ նրա՝ մեր երկրի անվտանգությունը պետք է կառուցվի ներքին ռեսուրսների հիման վրա, պետ է համախմբել մարդկանց ջանքերը, այդ թվում՝ Սփյուռքի:
«Հայաստանն այնքան է մեկուսացել, որ ում մտքով անցնի, կարող է Հայաստանի դեմ պատերազմ սկսել: Սա սրանց 6 տարիների դիլետանտ և դավաճան քաղաքականության հետևանքն է, որ հեռացել են ազգայինից, դարձել կախյալ»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Պաշտպանության նախկին փոխնախարարը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահում է բացառապես դրսի և օտար աջակցության շնորհիվ, իսկ դրա փոխարեն վճարում են Գեղարքունիքը, Տավուշը, Վայոց ձորը, Սյունիքը, Զինված ուժերը։ Արցախն արդեն իսկ վճարել է, վաղն Արարատն է վճարելու․․․
Մանրամասները՝ տեսանյութում