Սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում կարող է լինել այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու վերաբերյալ վերջնական որոշում չկա, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հարցերը դեռ քննարկման փուլում են, որոշում դեռ չկա»,- նշեց նա:

Մհեր Գրիգորյանն ասաց, թե մինչև կարևորագույն սկզբունքների շուրջ վերջնական որոշում չլինի` սահմանազաման գործընթացը սկսել չեն կարող:

«Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում կարող է լինել այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,- նշեց ՀՀ փոխվարչապետը:

Այս թեմայով
am