Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ կան, և դա հնարավոր չէ թաքցնել

Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ կան, և դա հնարավոր չէ թաքցնել, ասել է Արարատ Միրզոյանը արգենտինյան «Todos Noticias» հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ռուսաստանի հետ մենք ունենք տնտեսական հարաբերություններ, երկկողմ առևտուր, համագործակցության տարբեր ոլորտներ և պահպանում ենք կապերն անվտանգության ոլորտում։ Բայց ճիշտ է նաև, որ այսօր մենք տարբեր մտքեր ունենք և, այլ կերպ ասած, նույն լեզվով չենք խոսում։

Նրա խոսքով` Հայաստանն ունի արդար ակնկալիքներ, որպեսզի երկու երկրների տարածքային ամբողջականության պարտավորությունները արտացոլվեն գրավոր փաստաթղթում։ 

 

Այս թեմայով
am