«Տրանսպորտային կապերի ընդլայնումն առանցքային է». Միրզոյանը՝ Ղազախստանի ԱԳ նախարարին
Հայաստանի և Ղազախստանի միջև տրանսպորտային-լոգիստիկ կապերի ընդլայնման նոր հնարավորությունների բացումն առանցքային է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Գործընկերոջս ներկայացրել եմ այդ հնարավորությունների զարգացման ՀՀ տեսլականը, որն է՝ խաղաղության խաչմերուկը։ Դա լոգիստիկ հնարավորություններ կտա` հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորությունը հարգելու, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- նշել է Միրզոյանը: