Գոնե մի քիչ մարդ եղեք, ինքնապահպանման բնազդը միացրեք ու Ֆրանսիային խնդրեք թող էլիտար զորքերի ստեղծման վրա ներդրում կատարի. քաղաքագետ

Գոնե մի քիչ մարդ եղեք, ինքնապահպանման բնազդը միացրեք ու Ֆրանսիային խնդրեք թող էլիտար զորքերի ստեղծման վրա ներդրում կատարի ու օրինակ` ֆրանսիական արտասահմանյան լեգեոնի նման պատրաստված ստորաբաժանումներ ստեղծելու համար ռազմական հրահանգիչներ ու այլ մասնագետներ ուղարկի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Մի քիչ էլ եթե մարդ լինեք (պետական, ազգային գործիչ այլեւս անհնար է որ դառնաք), խնդրեք Իրանին, թող մի քանի ստորաբաժանում էլ մարզի պարտիզանական և լեռնային ռազմական գործողությունների համար։

Հնդկաստանին էլ խնդրեք, թող Իրանի հետ միասին օգնեն նախագծել անխափան ռազմական լոգիստիկա։

Էլի լիքը բաներ կա, բայց դե գիտեմ, որ չեք անելու, կամ անելուց անհետևողական ու ձևական եք անելու, էնպես, որ ավելի լավ է չանեք, որ գաղափարը չայլասերեք»։

Այս թեմայով
am